11 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել 2022-ի 2-րդ եռամսյակում․ Աշոտ Մելիքյան

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Երբ երկրում լարվում է հասարակական – քաղաքական իրավիճակը, ավելանում են նաև հարձակումները լրագրողների և լրատվամիջոցների վրա»,- այս կարծիքը հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝  հուլիսի 26-ին հրավիրված ասուլիսում ներկայացնելով 2022 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ:

Մելիքյանի դիտարկմամբ՝ 2022-ի երկրորդ եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը կտրուկ աճել է:

«2022-ի երկրորդ եռամսյակի ընթացքում 11 լրագրող ֆիզիկական բռնության է ենթարկվել: Ապրիլից հունիս ժամանակահատվածը բավականին լարված էր, երբ արմատական ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում: Եվ լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպքից 10-ը հենց այդ ընթացքում է գրանցվել: Ցուցարարների և ոստիկանության ընդհարումների ընթացքում տուժում էին նաև լրագրողները և օպերատորները: Եղել են դեպքեր, երբ որ նպատակադրված գործողություններ են իրականացվել ընդդեմ առանձին լրատվամիջոցի ներկայացուցիչների»,- նշեց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ցավոք նշված իրավախախտումների հետևանքով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում: