Reuters-ի լրագրողներին հաջողվել է պարզել ուկրաինական Բուչայում գտնված ռուս զինվորներից մի քանիսի ինքնությունը։ Մասնավորապես, նրանք քաղաքում հայտնաբերել են Ազգային գվարդիայի մաս կազմող «Վիտյազ» հատուկ ստորաբաժանման ծառայողի անձը հաստատող փաստաթուղթ։ Բացի այդ, սիրային նամակը, որը թողնվել է ռուսական ուժերի կողմից գրավված տներից մեկում, ցույց է տալիս, որ Պսկովից 76-րդ գվարդիական օդային հարձակման դիվիզիան նույնպես տեղակայված է …

