Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցը մեկնարկել է գործունեությունը

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս կայացել է «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործունեության մեկնարկն ազդարարող միջոցառումը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հիմնադրամը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ և նպատակ ունի ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված որակյալ, նորարարական և մրցունակ կրթության ապահովման միջոցով բարձրացնել հայկական ֆուտբոլային տնտեսության արդյունավետությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել՝ դպրոցի միջոցով հնարավոր կլինի Հայաստանում զարգացնել ֆուտբոլային մենեջմենթը և մարքեթինգը. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Ցավոք, այսօր Հայաստանում չունենք ֆուտբոլային մենեջմենթ: Մարքեթինգային առումով մեր թիմերը չեն մտնում եվրոպական ֆուտբոլային ընտանիք և ունեն ինչպես տարրական, այնպես էլ գլոբալ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը բավական խրթին է, սակայն նախաձեռնող խումբը կատարում է բավականին մեծ աշխատանք: Հուսով եմ՝ արդյունքները սպասեցնել չեն տան»։

Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի համահիմնադիր Կարեն Զադոյանն էլ նշել է՝ հիմնադրամի ստեղծումն իրենց դժվարությամբ է տրվել, բայց փորձելու են կրթության միջոցով զարգացնել ֆուտբոլային կառավարումը. «Միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի Հայաստանում լուծել խնդիրները։ Ֆուտբոլային կրթությունը շատ լավ երևույթ է, եթե իր նպատակին ծառայի։ Մենք փորձելու ենք կրթության միջոցով ֆուտբոլային կառավարումը զարգացնել, ինչը կարևոր է հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Այն, որ կան խնդիրներ տարբեր համակարգերում, այդ թվում՝ ֆուտբոլային տնտեսությունում, փաստ է։ Պետք է սկսել դրանք լուծել»։

Հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրենի պաշտոնակատար Գերասիմ Բարսեղյանը ներկայացրել է Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոցի նպատակները և ծրագրային գործողությունները: Նրա խոսքով՝ դպրոցի հիմնական խնդիրներն են ֆուտբոլային կազմակերպիչների և կառավարիչների կարողությունների զարգացումը՝ կարճաժամկետ դասընթացների անցկացման միջոցով, ֆուտբոլային ուսումնասիրությունների և հետազոտությունների շարունակական իրականացումը՝ սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների գործիքների կիրառմամբ, ֆուտբոլի կառավարման հեղինակավոր մասնագետների մատուցմամբ վարպետաց դասերի կազմակերպումը, տարբեր մակարդակներում հայկական ֆուտբոլում ներգրավված մասնակիցների շահերի պաշտպանությունը, ֆուտբոլային կառավարմանը կանանց մասնակցության խրախուսումը, ֆուտբոլի՝ որպես սոցիալականացման ինստիտուտի դերի բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացումը և այլն։

Գերասիմ Բարսեղյանը նշել է՝ հաջորդ ամիս կմեկնարկի ֆուտբոլում ներգրավված երիտասարդ մասնագետների կառավարման գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագիրը: Տրվել է նաև ֆուտբոլային ֆորմալ կրթություն ապահովող հետբուհական բարձրագույն ուսումնական հաստատության մագիստրոսական ծրագրի ներդրման գործընթացի մեկնարկը։ Այս ծրագրի ավարտական փուլում՝ 2024թ․սեպտեմբերին, նախատեսվում է ուսանողների առաջին ընդունելությունը։

«Աջակցելու ենք նաև ֆուտբոլային ստարտափերին, կլինեն նորարարություններ, գաղափարներ՝ ֆուտբոլային թիմի ստեղծումից մինչև ֆուտբոլային սրճարանի հիմնում: Համագործակցում ենք ԿԳՄՍՆ-ի, ԱԺ-ի, ՀՖՖ-ի, տարբեր բուհերի ու այլ շահագրգիռ կողմերի հետ: Մեր կատարած աշխատանքների ավելի հստակ պատկերը կկարողանանք տալ այս տարվա դեկտեմբերին»,- ասել է Գերասիմ Բարսեղյանը:

Հիմնադիրների հավաստմամբ՝ այս ծրագրերին զուգահեռ մշակվում են բազմաթիվ այլ նախագծեր, որոնք ուղղված են լինելու հայկական ֆուտբոլի զարգացմանը և դրա ներուժի լիարժեք իրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։