Համաշխարհային տնտեսական աճը դանդաղում է․ ԱՄՀ

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և դրա արագ վերականգնման մռայլ հեռանկարների մասին, գրում է VOA-ն։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսական աճը, որն անցյալ տարի կազմել է 6,1%, այս տարի կկազմի 3,2%՝ 0,4 տոկոսային կետով պակաս, քան ապրիլյան կանխատեսումը։

«2021 թ. տատանվող վերականգնմանը հաջորդեց 2022-ի տխուր զարգացումը, քանի որ ռիսկերը սկսեցին նյութականանալ», – ասվում է ԱՄՀ տարածած հայտարարության մեջ:

«Համաշխարհային արտադրությունն այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել է Չինաստանում և Ռուսաստանում տեմպերի դանդաղման պատճառով, իսկ ԱՄՆ սպառողական ծախսերը չեն համապատասխանում ակնկալիքներին»:

Վաշինգտոնում գործող միջազգային ֆինանսական գործակալությունը հայտարարել է, որ «համաճարակի պատճառով արդեն թուլացած համաշխարհային տնտեսությունը մի քանի ցնցում է ապրել»: Դա գնաճն է, որը սպասվածից ավելի բարձր է եղել ամբողջ աշխարհում, բայց հատկապես ԱՄՆ-ում և եվրոպական խոշոր երկրներում, Չինաստանում աճի տեմպերի դանդաղումը ՝ COVID-19-ի բռնկումների և արգելափակումների պատճառով, որոնք, պարզվում է, նույնպես սպասվածից ավելի ուժեղ են եղել, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական պատերազմի բացասական հետեւանքները։

ԱՄՀ-ն հայտարարել է, որ սպառողական ապրանքների, հատկապես սննդի և էներգիայի գներն ամբողջ աշխարհում աճում են։

Այս տարի ակնկալվում է, որ զարգացած տնտեսություններում աճը կկազմի 6,6%, զարգացող երկրներում՝ 9,5%։ Երկու թվերն էլ մոտ 0,1 տոկոսային կետով բարձր են ԱՄՀ-ի նախորդ կանխատեսումից։

Տաթև Ֆռանգյան