ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների …

