Ինչպես և ինչու խեցգետինն անհետացավ Սևանա լճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Սևանում խեցգետնի արդյունաբերական պաշարները սպառված են, հայտարարում է հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը և շեշտում՝ վերջին տարիներին խեցգետնի քանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը, իր դիտարկմամբ, սնկային հիվանդությունն է:

Խեցգետինը Սևանում հայտնաբերվել է 1980-ակաների վերջին, իսկ 2000-ականներին պաշարներն այնքան են ավելացել, որ  այն սկսել է արտահանվել: Այժմ, մասնագետի դիտարկմամբ, խեցգետնի պաշարները Սևանում հասնում են նվազագույնի: եթե 2016 թվականին խեցգետնի ծավալները կազմում էին 4500 տոննա, ապա այժմ՝ ընդամենը 78 տոննա:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2020 և 2021 թվականներին Հայաստանից առհասարակ խեցգետին չի արտահանվել, փոխարենը ներմուծվել է՝ թե՛ 2020-ին, թե՛ 2021-ին գրեթե նույն քանակությամբ՝ 24 տոննա:

Վերջին անգամ խեցգետին արտահանվել է 2019 թվականին՝ մոտ 8 տոննա, 2018-ին՝ մոտ 120, իսկ 2017-ին՝ 234 տոննա: Այս ցուցանիշներն էլ հենց վկայում են, որ Հայաստանը դադարել է լինել խեցգետին արտահանող երկիր: Պարզվում է, սակայն, որ խեցգետնի պաշարների կտրուկ նվազման պատճառները միայն Սևանի էկոհամակարգի հետ կապված խնդիրները չեն:  Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ պատճառներից է նաև գերորսը և սխալ որսագործիքների կիրառումը:

Հայաստանում խեցգետնի չափաքանակի նվազման մասին հայտնի էր դեռ 2017 թվականին: Այն ժամանակ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն էր գործադիրի նիստերից մեկի ժամանակ հայտարարել, թե հեռանկարային համարվող այդ ոլորտը ճգնաժամային վիճակում է, և հանձնարարել խստորեն վերահսկել խեցգետնի որսի չափաքանակը, խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ էլ առաջարկություններ ներկայացնել: Իսկ թե ինչո՞ւ խնդիրն այդպես էլ լուծում չստացավ, պարզ չէ:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը վստահ է՝ գերորսից զատ՝ խեցգետնի քանակի նվազման առաջնային պատճառ է հանդիսանում սխալ որսագործիքների կիրառումը։ Մնացականյանը պնդում է՝ իր ղեկավարած ՊՈԱԿ-ը շուրջօրյա հսկողություն է իրականացնում, որպեսզի խեցգետնի որս չիրականացվի։

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանն ընդգծում է՝ քանի դեռ չի բարելավվել Սևանա լճի վիճակը, բոլոր կենսառեսուրսների պաշարները կկրճատվեն։ Ըստ Ղուկասյանի՝ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունն ինչ քայլեր էլ ձեռնարկի, միևնույն է՝ լճի վիճակը չի փոխվի, դրա համար տարիներ են պետք։ Խեցգետնի քանակի ավելացումը նույնպես տարիներ կարող է տևել, այն էլ՝ որսի խիստ վերահսկողության, թույլատրելի որսագործիքների կիրառման պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Ալեքսանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: