Մոսկվան Կիևից ազդանշանի է սպասում՝ բանակցությունները վերսկսելու համար․ Պեսկով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը սպասում է Կիևից ազդանշանի՝ բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Կիևը պետք է ձեռնարկի որոշակի գործողություններ։ Կա օրենսդրական արգելք։ Դեռևս չենք տեսնում որևէ գործողություն»,- նշել է Պեսկովը։

Նա ասել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է, նաև շարունակվում են ԱՄՆ ջանքերը՝ գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար՝ մեկնաբանելով  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանից և Ուկրաինայից հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Նախագահը բազմիցս հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հետ առանց որևէ նախապայմանի բանակցային գործընթաց սկսելու՝ խաղաղ հունով շարժվելու համար։ Ջանքերը շարունակվում են»,- նշել է Կրեմլի խոսնակը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս նախկինում բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններն անհնար են Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանված արգելքի պատճառով։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի