Ռուսաստանից ՏՏ ոլորտի մասնագետների տեղափոխվելը Հայաստան, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է, բայց նաև բացասական հետևանքներ ունի։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց EarlyOne ընկերության հիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ ապահովված են աշխատանքով և Հայաստան են եկել իրենց աշխատավարձով, սակայն զանգվածային ներհոսքը հանգեցրել է հայկական արժույթի կտրուկ ամրապնդման։ Գևորգ Սաֆարյանը …

