Էգեյան ծովում միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Հունաստանի ափերի մոտ տասնյակ մարդիկ են անհետացել այն բանից հետո, երբ նավը, որում եղել են, խորտակվել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ կարողացել է փրկել 29 միգրանտի Էգեյան ծովի հարավում գտնվող Կարպատոս կղզու մոտ շրջված և խորտակված նավից:

Փրկվածները հայտնել են, որ իրենց նավը դուրս է եկել Անթալիայից և շարժվել դեպի Իտալիա։ Ընդհանուր առմամբ, նավում եղել է 60-80 մարդ։ Այժմ նրանք համարվում են անհետ կորած։

«Որոնողա-փրկարարական գործողությունը սկսվել է վաղ առավոտյան՝ ուժեղ քամու ժամանակ: Փրկված 29 միգրանտների թվում կան աֆղաններ, իրանցիներ և իրաքցիներ»,- հայտնել են Հունաստանի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները:

Հաղորդվում է, որ փրկված միգրանտները փախստականներ են Աֆղանստանից, Իրանից և Իրաքից:

Տաթև Ֆռանգյան