Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված …

