Ապրիլի 2-ին՝ ժամը 11։40-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմին կից ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ …