Մեկնարկել է «Բժշկասոցիալական փորձաքննություն, հաշմանդամության խմբի սահմանում, վերափորձաքննություն։ Ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափորոշիչներով է իրականացվում փորձաքննությունն ու վերափորձաքննությունը, պատկերը՝ 2020թ․ պատերազմից հետո» թեմայով ասուլիսը: Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանի խոսքով՝ ՀՀ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում գրեթե ամեն օր իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննություն 15 բժիշկների կողմից: …

