Եվրամիությունն Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո սառեցրել է ռուս գործարարների ակտիվները՝ շուրջ 10 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։ Նշվում է, որ ապրիլի սկզբին այդ գումարը կազմել է 6,7 մլրդ եվրո։ Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը թույլ կտա բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել …

