Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիների մասնակցությամբ։ Նա տեղեկացրել է, որ այս տարի պետական բյուջեով 14 միլիարդ դրամի ծրագիր է նախատեսվում իրականացնել Գյումրի քաղաքում։ Մարզպետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերի թերացումներին ու ձգձգումներին, նաև՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի կենտրոնական զբոսայգու որոշ հատվածների օտարման խնդրին։ …

