ԵՄ-ն քննարկում է բանկերի հետ, թե ինչպես կարող է օգնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը

Լուրեր

19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

– ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին նախորդ տարի, երբ Երևանում էր, լայնորեն քննարկված հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Եվրամիությունը կարող է շուրջ 2,6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Վստահ եմ, որ Ձեզ շատ են հարցրել այս հայտարարության մասին, բայց օգտվելով առիթից՝ կուզեի խնդրել, որ ևս մեկ անգամ մեկնաբանեք այն: Նկատի ունեմ՝ մարդիկ զարմանում են, թե կոպիտ ասած՝ «ինչո՞ւ պետք է նրանք այդքան մեծ գումար տան մեզ»: Այլ խոսքերով՝ ո՞րն է Հայաստանին այդպիսի մեծ օժանդակություն հատկացնելու պատճառը կամ շարժառիթը:

– Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել Տնտեսական ներդրումային պլանի կառուցվածքը: Տնտեսական և ներդրումային պլանը, որը հասանելի է Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, միտված է օգտագործել մասնավոր և պետական ներդրումները՝ հետհամավարակային սոցիալ-տնտեսական վերականգնումը խթանելու, արժանավայել աշխատատեղեր ստեղծելու, նորարարությունը խրախուսելու և անցումը դեպի «կանաչ» ու թվային տնտեսություն արագացնելու համար: Հարկ է ընդգծել, որ նշված 2,6 միլիարդ եվրոն ոչ թե Եվրամիության կողմից հատկացվելիք դրամաշնորհային ֆինանսավորման փաթեթ է, այլ հնարավոր այն ներդրումների ընդհանուր ծավալն է, որոնք կարող են մոբիլիզացվել երկրում՝ որպես Արևելյան գործընկերության՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունեցած գագաթնաժողովում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների կողմից հաստատված Տնտեսական ներդրումային պլանի մի մաս:

Ինչ վերաբերում է Տնտեսական ներդրումային պլանով նախատեսված բոլոր ներդրումներին՝ այդ հնարավոր ներդրումների հիմնական մասը գալու է միջազգային ֆինանսական հաստատությունների  և մասնավոր սեկտորի ներդրումների միջոցով: Ներկայումս մենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին օգտագործում ենք նաև այլ ֆինանսական գործիքներ՝ ինչպիսիք են երաշխիքները կամ խառնուրդ ֆոնդերը, որպեսզի ավելի խոշոր ներդրումներ ապահովենք այստեղ՝ Հայաստանում: Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մի շարք  ուղենշային նախաձեռնությունների մշակման  ուղղությամբ: Դրանցից մեկը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը:

ԵՄ-ն քննարկում է բանկերի հետ, թե ինչպես կարող ենք օգնել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը: ԵՄ-ն և ՎԶԵԲ-ը արդեն աջակցել են այս մեծ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացմանը: Հաջորդիվ կունենանք հավելյալ խոշոր ծրագրեր Սյունիքում: Դրանցից մեկի շրջանակում, որը մշակման գրեթե վերջնական փուլում է, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ կաջակցենք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF-ՔՈԱՖ) երկու կենտրոններին՝ Սյունիքում: Մենք դա համատեղում ենք ԵՄ-ի «Թիմ Եվրոպա» նախաձեռնության հետ՝ փոքր ու միջին ընկերությունների, սոցիալական պաշտպանության և Սյունիքում իրականացվող տարբեր ծրագրերի համար ավելին անելու նպատակով:

Մյուս ուղենիշը «Կանաչ Երևան» նախաձեռնությունն է: 2021 թ. վերջին ստորագրված առաջին պայմանագրով Երևանին կտրամադրվեն «կանաչ» ավտոբուսներ: Գնման գործընթացն անցել է ամփոփիչ  փուլ:  Բացի այդ՝ միասին աշխատում ենք Երևանում թափոնների կառավարման ոլորտում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։