Գագիկ Խաչատրյանին թույլատրվել է վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ դատարանը Գագիկ Խաչատրյանին թույլատրել է երկու ամսով մեկնել Գերմանիա՝ վիրահատվելու և վերադառնալու համար։

Պաշտպանի գրառումը՝ ստորև․

«Երկարատև իրավական պայքարից հետո, 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրեց երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինները հնարավոր բոլոր եղանակներով խոչնդոտում են Գագիկ Խաչատրյանի վիրահատության իրականացմանը և թույլ չեն տալիս, որ այդ նպատակով մեկնի Գերմանիա, որպիսի ապօրինի գործողությունների հետևանքով նրան նաև հասցրել են հաշմանդամության, ինչը հաստատվել է իրավասու պետական մարմնի որոշմամբ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա հստակ գիտակցելով, որ Գագիկ Խաչատրյանի՝ ՀՀ-ից ելքի հետագա սահմանափակումները և վիրահատությունը չկատարելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, միակ օբյեկտիվ և արդարացի որոշումը կայացրեց և թույլատրեց այդ նպատակով մեկնել Գերմանիա։

Ընդ որում, Դատարանի որոշման համաձայն Գագիկ Խաչատրյանը կարող էր ՀՀ-ից մեկնել 2025 թվականի ապրիլի 5-ից սկսած, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր՝ այդ ժամկետով վերացնել նրա սահմանահատումների նկատմամբ կիրառված արգելքը։

Սակայն պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը շարունակում են իրենց ակնհայտ ապօրինի վարքագիծը և չեն կարողանում «մարսել» Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ուստի այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ 2025 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ շուրջ 5-6 տարի առաջ հարուցված և այդքան ժամանակ քննված քրեական գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից անմիջապես հետո այդ գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և ՀՀ ոստիկանությոնը կրկին հանձնարարվել է արգելել ՀՀ-ից Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։

Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն անում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել։

Հարկ եմ համարում նշել, որ այս մեղադրանքի համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները դատախազությանը և քննչական մարմնին հայտնի են արդեն մի քանի տարի, սակայն այդ նույն ապացույցները մինչ այս պահը նրանք բավարար չէին համարում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք ներկայացնելու համար, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո հանկարծ անմիջապես դրանք այլևս դարձան բավարար ապացույցներ։

Պարզից էլ պարզ է, որ այդ անհիմն և ապօրինի մեղադրանքը ներկայացվել է միայն այն պատճառով, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու արհեստական հիմք ստեղծեն։

Նշենք նաև, որ մեր կողմից եվրոպական կոնվեցիայի 2-րդ (կյաքնի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը, սակայն դա ևս այս պետական մարմիններին չի խանգարում նշված հոդվածներն ակհայտ խախտող ապօրինի վարքագիծ դրսևորել։

Կտրականապես դատապարտում ենք ՀՀ գլխավոր դատախաության և քննչական մարմնի նման ապօրինի գործելաոճը և վստահեցնում ենք, որ շուտ, թե ուշ այս ապօրինությունները հաստատվելու են տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրոեւթյան համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, համենայն դեպս այդպիսին պետք է լինի»։

Հիշեցնենք նաև, որ

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը  մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։