ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Խաչատրյանների փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։

«Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։

«Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով դատարանի կողմից նշանակվող փորձաքննություններին` պաշտպանը իր մտահոգությունը հայտնեց ձևավորված պրակտիկայի վերաբերյալ.

«Դատախազը հերթական անգամ պահանջում է անցկացնել փորձաքննություն։ Մի բան, որ այս քննության ընթացքում արդեն երեք անգամ իրականացվել է։ Եթե երեք փորձաքննությունից հետո պետությունը չունի իր համար «ձեռնտու» եզրակացություն, ապա պարզ է, որ անձին բուժօգնությունից զրկելով մարդու վիճակը ինքնուրույն չի լավանալու, պետությունը այդ «ձեռնտու» եզրակացությունը չի ստանալու։ Ուրեմն չի կարելի անընդհատ անցնել այս փակ շղթայով»-իր խոսքում նշել է Երեմ Սարսգյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ»,- ասված է հաղորդագրությունում։