Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ։ Հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում: Տեղեկացվում է, որ զինված բախումների պատճառով Հայաստանում բարձրացել է զգուշավորությունը։ Որոշ տարածքներում մեծացել է ռիսկը։ «Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ …

