Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի բանակը զորավարժություններ և պարեկություն է անցկացրել Թայվանի շրջակայքում՝ ի պատասխան Թայբեյի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նախօրեին Թայվան էր ժամանել ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ։ Հաղորդվել է, որ նրանք Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու են ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, համաշխարհային …

