Մանկավարժը, մոդելավորողը, իրավաբանը, նկարչուհին և տնային տնտեսուհին, ուժերը մեկտեղած, աշխատում են։ Կամավոր են եկել՝ սահմանին կանգնած զինվորների համար վրաններ պետք է կարեն։ Մեզ հետ շփվելու երկար ժամանակ չունեն։ Սրբուհին մանկավարժ է, հիմա չի աշխատում։ Երեխաներին դպրոց է տարել, ուսուցչին խնդրել՝ երեխաներին երկար պահել, մինչև ինքը տուն կհասնի։ Կամավորներից մեկն էլ Սիսիանից է եկել, լսել է, …

