Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ. գործունեությունը կասեցվել է մեկ ամիս ժամկետով. ԱՆ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱՆ վերահսկողության վարչության ուսումնասիրող խմբի կողմից իրականացվել է «Երևան» նոտարական տարածքի (նստավայր` «Կենտրոն 1») նոտարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն:

Նոտարի կողմից ներկայացվել է վերոհիշյալ ժամանակահատվածում կազմված թվով 1115 նոտարական գործեր, որոնցից ընտրանքային եղանակով ուսումնասիրության են ենթարկվել շուրջ 250 նոտարական գործեր, որի արդյունքում արձանագրվել են օրենքի և այլ իրավական ակտերի խախտման հատկանիշներ:

Այս հիմքով արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում թվով 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները:

Արդյունքում Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ՝ «գործունեության կասեցում» մեկ ամիս ժամկետով:

Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը: