ՌԴ-ում «Մետա» ընկերությունն ու «Վեսնա» շարժումը ճանաչվել են ահաբեկչական

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Ռուսաստանի իշխանություններն ամերիկյան Meta ընկերությունը ներառել են ահաբեկչության ու ծայրահեղականության մեջ ներգրավված կազմակերպությունների ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունել է Ռոսֆինմոնիթորինգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի բանկերը սառեցնում են այս ցուցակում ընդգրկված անձանց դրամական միջոցները և դադարեցնում ծառայությունները։

Meta-ին պատկանող Facebook և Instagram սոցիալական ցանցերի գործունեությունը Ռուսաստանում արգելվել էր այս տարվա մարտի 21-ին, Մոսկվայի Տվերսկոյի դատարանի որոշմամբ, ծայրահեղական գործունեություն ծավալելու մեղադրանքով։ Ի դեպ, WhatsApp-ի գործունեության վրա դատարանի որոշումը չէր տարածվել, քան որ այն, ըստ դատավորների, չի իրականացնում տեղեկատվության հանրային տարածում։

Բացի այդ, «Վեսնա» երիտասարդական դեմոկրատական շարժումը ևս ներառվել է ծայրահեղական ու ահաբեկչական ցուցակում։ Այն ստեղծվել է 2013 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի երիտասարդական «Յաբլոկոյի», «Պաշտպանության» և «Համերաշխության» միավորման արդյունքում։ Սեպտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգի դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Վեսնա»-ն ճանաչել ծայրահեղական շարժում և արգելել։ Այս հայցի վերաբերյալ դատարանի որոշումը դեռ չկա։

Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից հետո շարժումը կոչ է արել ռուսաստանցիներին՝ դուրս գալ բողոքի ակցիաների։ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո շարժումը նաև բողոքի ակցաներ էր կազմակերպել։

Էմմա Չոբանյան