Պուտինի կողմից Ուկրաինայի վրա հարձակման դրդապաճառներն՝ ըստ Մակրոնի

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը CNN-ին տված հարցազրույցում  հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը պայմանավորված  եղել մի քանի հանգամանքներով, գրում է DW ռուսական ծառայությունը։

«Ես ռացիոնալ բացատրություն չունեմ։ Ես գտնում եմ, որ սա վրդովմունքի համադրությունն է տարածաշրջանում հեգեմոնիայի ռազմավարության և կորոնավիրուսային համավարակի մեկուսացման հետ»,-ասել է Մակրոնը՝ հավելելով․ «Մի քանի ամիս առաջ Պուտինը պնդում էր, թե ՆԱՏՕ-ն  իրեն ագրեսիվ է պահում, ես միայն արձագանքում էի իրավիճակին, բայց հիմա բոլորի համար պարզ է, որ նախագահ Պուտինն է որոշել պատերազմ սկսել»։

Պատերազմի բռնկումից առաջ և հետո Ֆրանսիայի նախագահն այն սակավաթիվ համաշխարհային առաջնորդներից էր, որը պարբերաբար հեռախոսով խոսում էր Պուտինի հետ՝ կոչ անելով դադարեցնել ներխուժումը։ Երկու նախագահների վերջին զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին։

«Նա ունի զգացողություն, որ 1990-ականներից հետո մենք նրա նկատմամբ բավարար չափով հարգանք չենք տածել»,-ասել  է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով Պուտինի հետ իր երկխոսությունը դեռևս իմաստ ունի՝ մատնանշելով, որ դրա շնորհիվ հնարավոր է եղել ՄԱԳԱՏԷ-ի առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում։

«Մենք, հուսով եմ, գտնվում ենք այս կայանի պաշտպանության և ապառազմականացման շուրջբ համաձայնագրի կնքման վերջնական փուլում»,- ասել է Մակրոնը։

Էմմա Չոբանյան