Դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպիտի մտնի «Եռաբլուր», պետք է դադարեցվի․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Ցավոք, մենք տեսնում ենք, որ շատ դրվագներում ոստիկանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ մոտեցում» ,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցից առաջ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ տարածքից հեռացրին զոհված զինծառայողների հարազատներին։

«Ես հիշում եմ, որ 2010-ականներին, երբ Բաղրամյան 26-ին մոտենալ չէր կարելի, սևազգեստ մայրերը փորձում էին մոտենալ, իրենց պահանջը ներկայացնել, և ոստիկանները կրկին նույնպիսի ուժով քաշքշելով, փողոցով տանելով սևազգեստ մայրերին՝ բերում էին մյուս կողմ: Այս խնդիրը պետք է լուծվի ոստիկանության համակարգային բարեփոխումների միջոցով: Համոզված եմ՝  խնդիրը կարգավորված կարելի է  համարել պարեկների մասով: Ոստիկանության մյուս ստորաբաժանումները ևս պետք է բարեփոխվեն»,- նշեց Խաժակյանը։

«Լույս» դաշինքի ղեկավարը նաև ընդգծեց, որ իր երևակայության մեջ չի կարող տեղավորվել, որ հայաստանյան որևէ քաղաքական գործիչ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, կարող է նման քաղաքական հրահանգ տալ: «Քաղաքական գործիչները շատ ավելի նրբազգաց են նման հարցերում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք ոստիկանապետը պե՞տք է հրաժարական տա, Խաժակյանը պատասխանեց, որ գնահատական չի կարող տալ, քանի որ տեսել է ոստիկանապետի, ոստիկանության արձագանքը:

«Պետք է ասեմ, որ Եռաբլուրը տարբեր քաղաքական ուժերի կողմից դարձել է կռվան, և ակնհայտորեն կա տարրալուծում՝ քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց և զոհված զինծառայողների ծնողների միջև: Ես չեմ ասում՝ քաղաքական շահերի տարրալուծում: Կարծիքների, մոտեցումների տարրալուծում, որը բերում է նաև նրան, որ տարբեր խմբեր պարբերաբար հայտարարում են, որ այս կամ այն իշխանական ներկայացուցիչը, քաղաքական դերակատարը չպետք է մտնի Եռաբլուր: Ես կարծում եմ, որ սա պետք է փորձենք բացառել: Ես չեմ կարող դատապարտել որևէ ծնողի էմոցիոնալ պոռթկում, բայց դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպետք է մտնի «Եռաբլուր», պետք է վստահորեն դադարեցվի, որովհետև Եռաբլուրը բոլորինն է, նաև այն մարդկանցը, ովքեր փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել:

Ես չեմ ընդունում և ժամանակին էլ չեմ ընդունել որևէ տեսակետ, երբ Գերագույն գլխավոր հրամանատարին, այդ թվում՝ սկսած Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից, անմիջականորեն մեղադրել են զոհերի մեջ: Մենք ունենք արտաքին ագրեսիայի ենթարկված պետություն, և ցանկացած նման պարագայում գերագույն գլխավոր հրամանատարը՝ լավ կամ վատ, կատարում է իր գործառույթը, և դա չպետք է դառնա շահարկման առարկա, առավել ևս՝ պատճառ, որպեսզի որևէ խումբ այլ խմբի արգելի գնալ հերոսների գերեզմանատուն և ծաղիկ խոնարհել»,- նշեց Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։