Կրեմլը հաշվի է առնում պաշտոնական Երևանի հայտարարությունները, որ հակառուսական արտահայտություններ Հայաստանում թույլ չեն տա, բայց տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց են համարում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Վերջերս մենք լսեցինք Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Միևնույն ժամանակ, տնտեսական ինտեգրման հետագա ուղու …

