Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքի, սահմանների դելիմիտացիայի ու հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ։ …

