Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 26-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Հրդեհաշիջում և փրկարարական աշխատանքների իրականացումն անտառային տարածքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, …