Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրների։ Խամենեին, ըստ էության նկատի ունենալով «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրք-ադրբեջանական թեզերը, հայտարարել է, թե Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ սահմանը փակելու քաղաքականությանը, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը։ Իսլամական Հանրապետության ղեկավարը, ըստ …

