Փաշինյանը պիտի Պուտինին ասի՝ խախտել եք ՀՀ-ի նկատմամբ պարտավորությունները․ դա շրջադարձ կլինի․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Քաղաքագետ, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից աշխարհաքաղաքական շրջադարձեր կատարելու սպասելիքներ չունի, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ խորքային ռազմավարական գործակցության գնալու հարցում։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին կաշկանդում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքն ամփոփող նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրած լինելու փաստը։

«Չի կարող Հայաստանն այլ քաղաքականություն վարել՝ բացի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից բխող քաղաքականությունից, որ այսօր է, քանի դեռ ՀՀ-ում իշխող ուժն այդ համաձայնագրին մասնակից մարդիկ են։ Չի կարող ՀՀ-ն այլ քաղաքականություն վարել, քանի դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, չի կարող արտաքին ուրիշ քաղաքականություն վարել, քանի դեռ ՌԴ-ն է հանդիսանում ՀՀ անվտանգության երաշխավորը»,- ասում է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակայնորեն արձանագրի, որ ՌԴ-ն չի կատարում ՀՀ-ի նկատմամբ անվտանգային պարտականությունները։

«Միակ մարդը, որը տեղյակ է պայմանավորվածություններից, ինքը կարող է ասել՝ Փաշինյանը, մնացածս՝ ես, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, կարող ենք ենթադրել դա։ Միակ մարդը, որ կարող է ասել՝ ՌԴ-ն խախտե՞լ է ՀՀ-ի նկատմամբ պարտականությունները, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը դուրս կգա և կասի՝ հարգելի Վլադիմիր Պուտին, Դուք խախտել եք Ձեր պարտավորությունները, ես կասեմ՝ շրջադարձ սկսվեց»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա ադրբեջանական հարձակումը շատ կոնկրետ դատապարտեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, այլ երկրներ։ Ալիևի ագրեսիան կանգնեց ԱՄՆ-ի ջանքերով։ ՌԴ-ն նույնիսկ չընդունեց, որ Ադրբեջանն է հարձակվողը, որ ներխուժում է կատարվել ՀՀ տարածք։ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն չկատարեցին դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ՝ ռազմական աջակցություն ցույց չտալով՝ միայնակ թողնելով ՀՀ-ին։ Մեկ շաբաթ առաջ Նյու Յորքում Միրզոյանն ու Բայրամովն էին հանդիպել Բլինքենի միջնորդությամբ, այսօր Վաշինգտոնում՝ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի օգնականը։ Միաժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Ջո Բայդենը, Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հատկապես վերջին մեկ ամսում ՀՀ-ին ուղղված ուղերձներում շեշտում են «Հայաստանի անվտանգություն, ինքնիշխանություն և ժողովրդավարություն» բառերը՝ աջակցելու հանձնառության մասին խոսում։

Ավելին՝ ՌԴ Պետդումայի խոսնակն է Ալիևի հետ հանդիպել օրերս և ասել, որ ՌԴ Պետդուման և Ադրբեջանի Միլի մեջլիսը առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրենսդրական ապահովման համար։ Իսկ փետրվարին Ալիևն ու Պուտինը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր էին ստորագրել, որով ռազմական և ռազմավարական դաշնակիցներ հռչակվեցին։ ՀՀ-ի շուրջ անվտանգային վակուում է՝ Բաքվի դաշնակից դարձած ՌԴ-ն ոչ մի կերպ չի աջակցելու մեր անվտանգության ապահովմանը։ Հայ Կառուցողական կուսակցության ղեկավարը վստահ է, որ այս պայմաններում ՀՀ-ն չունի այլ ելք, քան ՀԱՊԿ-ից դուրս գալ, խորքային գործակցություն սկսել Արևմուտքի հետ՝ այդ կերպ ընդլայնելով իր անվտանգության երաշխավորների թիվը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան