Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը հիմնականում նույնաբովանդակ հաղորդագրություններ է հրապարակել, որտեղ առկա ձևակերպումները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենա haqqin.az-ը գրում է, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման Ալիևի հետ զրույցում չի …

