Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին անդրադարձել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների մահապատժին։ «Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։ Էմմա Չոբանյան

