«Նախադպրոցական կրթական ոլորտում որակյալ կադրերի պակաս կա»,- այս մասին մայրաքաղաքի և մարզերի նախակրթարանների տնօրենների մասնակցությամբ «Երեխաներին՝ ընդառաջ. ի՞նչ խնդիրներ ունեն մանկապարտեզները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Լուսէ տնակ» ստեղծարար կենտրոնի համահիմնադիր Քրիստինա Երիցյանը: «Ամիսներով դաստիարակ ենք փնտրում, դիմողներ կան, բայց շատ հաճախ նրանց մասնագիտական որակը չի համապատասխանում պահանջներին. դա մեծ խնդիր է: Այն գիտելիքները, որ ստանում …

