Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան՝ վրաստանյան մամուլում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

44-օրյա պատերազմից երկու տարի անց հերթական բախումները կապված են Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ․ Բաքուն պարզ ասում է, թե չկա Ղարաբաղի հարց, սակայն կա Հայաստանի հարց։

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լայնամասշտաբ էսկալացիան սկսվեց սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը. այս անգամ հրետակոծվեցին հայկական գյուղեր և քաղաքներ, Ադրբեջանը որոշ հատվածներում, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ, առաջ եկավ՝ մտնելով ՀՀ ինքնիշխան տարածք:

Վրացական մամուլն ի տարբերություն 44-օրյա պատերազմի և Արցախի հետ կապված իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լայնածավալ հակամարտությունն առավել օբյեկտիվ է լուսաբանել։

«Ալիք մեդիան» հետևել է սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների լուսաբանմանը Վրաստանում գործող վրացալեզու, հայալեզու և ադրբեջանալեզու մամուլում:

Պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Վրաստանի հանրային հեռարձակողի՝ Առաջին ալիքի կայքում ՀՀ սահմանային էսկալացիայի վերաբերյալ սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակվել է 35 նյութ: Հանրային հեռարձակողի հրապարակած նյութերը հիմնականում պարունակում են երկու կողմի տեղեկությունը, նշվում է, որ «կողմերը միմյանց են մեղադրում»:

Առաջին ալիքն անդրադարձել է սահմանային լարվածության մեկնարկին՝ հրապարակելով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարի կրակը դադարեցնելու մասին հայտարարությանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հեռախոսազրույցներին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հանրային հեռարձակողն առանձին նյութով անդրադարձել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի ելույթին՝ նշելով, որ «ըստ հայկական կողմի՝ հրադադարի պայմանագիրը վտանգված է», մեկ այլ նյութով էլ հրապարակել է նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանը փորձում է խաթարել խաղաղ գործընթացը»:

Վրաստանում գործող «Նետգազեթի» պարբերականը, որ հայտնի է տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությամբ, սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային սրացումների վերաբերյալ հրապարակել է 11 նյութ, որոնցից առաջինը հայկական կողմի հայտարարությունն է՝ «Ադրբեջանը հայկական քաղաքներ է ռմբակոծում»: «Նետգազեթի»-ի նյութերից մեկը վերաբերվում էր այդ օրերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, մյուսը՝ ՀՀ սահմանին տեղի ունեցողի շուրջ վարչապետ Ղարիբաշվիլիի մեկնաբանությանը:

Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ՀՀ-ի՝ օգնության համար ՌԴ-ին, առանձին հոդվածներով նաև Մոսկվայի կողմից ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելուն և ՌԴ արտգործնախարարության պատասխանին:

«Մթավարի արխին» իր եթերներում հիմնականում անդրադարձել է երկու կողմերի տեղեկատվությանը՝ հավասար, սակայն, հարկ է նշել, որ հեռուստաընկերության հաղորդումներում գերակշռում էր հակառուսական տրամադրվածությունը: Այդպիսին է օրինակ «Ռուսական բանակը հարվածի տակ է» վերնագրով հաղորդումը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ռուսական բանակը կրկին հարվածի տակ է, այս անգամ Ղարաբաղի տարածքում: Անկախ աղբյուրները տարածում են տարբեր ժամանակներում և վայրերում նկարահանված կադրեր, որտեղ երևում է ոչնչացված ռուսական տեխնիկան», — տեսանյութն սկսվում է հաղորդավարի նման մեկնաբանությամբ․ «ո՞վ է հարձակվել ռուսական տրանսպորտային շարասյան ու «ԷֆԷսԲե»-ի բազայի վրա՝ անհայտ է․․․»:

ավելի շատ Ադրբեջանի տրամադրվածությունը, որն այս իրավիճակում ուզում է իր աշխարհաքաղաքական կշիռն էլ ավելի բարձրացնել»:

Վրաստանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի «Մառնեուլի FM» ռադիոն, որը եթեր է հեռարձակվում երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, վրացերեն և հայերեն, սահմանային իրավիճակի վերաբերյալ առաջին նյութը հրապարակել է սեպտեմբերի 13-ի առավոտյան 09:27-ին՝ արտատպելով Interpressnews լրատվականից՝ աղբյուրի նշմամբ, որտեղ ասվում է, որ «ադրբեջանական կողմի հայտարարությամբ՝ հայկական կողմը սադրանքի է դիմել», իսկ «հայկական կողմի տեղեկության համաձայն՝ ադրբեջանական զինուժը հրետանային և խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսել է ինտենսիվ ռմբակոծել հայկական դիրքերը»:

«Մառնեուլի FM»-ն անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանն առ այն, որ «Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները», ինչպես նաև հիշատակել է Մոսկվայից օգնություն խնդրելու Երևանի դիմումը և ՌԴ-ի պատասխանը: Լրատվականը գրել է նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մասին, որում վերջինս նշում է. «Հայաստանն ու Ադրբեջանը մեր բարեկամներն են, և այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է»:
կողմից 2020-ի ապրիլին հիմնված aktual.ge կայքն էլ, որ գործում է չորս՝ վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն ու անգլերեն լեզուներով, վացալեզու հատվածում հիմնականում հրապարակել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում գործող մեդիաներին: Այդպիսին է օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության հետ անցկացրած օպերատիվ խորհրդակցության վերաբերյալ հոդվածը, որի աղբյուրն է Azertac լրատվականը:

Մեկ այլ նյութում, որը հրապարակել է aktual.ge-ն, նշվում է, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է տարածել. ըստ առկա տեղեկությունների՝ ռմբակոծվել են մի քանի քաղաքներ»: Նշվածից կարելի է ենթադրել, որ ռմբակոծվել են ադրբեջանական քաղաքներ, այն ինչ՝ իրականությունն այլ է:

Նինոծմինդայի «Նոր» ռադիոկայանը, որի էջն ակտիվորեն գործում է ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով, սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հրապարակել է 30 հայերեն և 5 ռուսերեն նյութ: «Ռադիո Նորի» նյութերի հիմնական աղբյուր է հանդիսանում Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հարկ է նշել նաև, որ բացի ՀՀ պաշտոնական հաղորդագրությունից, «Ռադիո Նորն» անդրադարձել է ադրբեջանական կողմի զոհերի թվի վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությանը:

Ախալքալաքիի Jnews լրատվական կենտրոնը, որ եռալեզու (վրացերեն, հայերեն, ռուսերեն) հարթակ է, հայալեզու էջում հրապարակել է 10 նյութ: Դրանցից մեկը Վրաստանի նախագահի թվիթերյան գրառումն է, որով Զուրաբիշվիլին դատապարտում է «երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիան»։

Jnews-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հայտարարությանը նաև, որ կազմակերպությունը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ առաքելություն կգործուղի Հայաստան: Մյուս նյութերում Jnews-ը որպես հիմնական աղբյուր օգտագործել է ՀՀ պաշտոնական տեղեկատվությունը: Եվ որպես նյութերում հիշեցում, Jnews-ը գրել է. «պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը»:

Ախալքալաքի համայնքային ATV12 հեռուստաընկերությունը սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների թեմային անդրադարձել է չորս անգամ: Առաջինով ՀԸ-ն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի գիշերվա իրադարձություններին, բացի այդ սեպտեմբերի 13-ի և 14-ի լուրերի թողարկումներն ամբողջությամբ եղել են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, իսկ սեպտեմբերի 15-ի եթերում վրաստանյան ընթացիկ իրադարձություններին զուգահեռ ներկայացրել է նաև Հայաստանի սահմանին տիրող իրավիճակն ու Երևանում ընթացող բողոքի ցույցերը:

Հարկ է նշել, որ ATV12 հեռուստաընկերությունն օգտագործել է հայկական կողմի տեղեկատվությունը՝ որպես աղբյուր հիմնականում օգտագործելով ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները: