Մարիո Դրագին լիազորությունները փոխանցել է Իտալիայի նոր վարչապետ Ջորջա Մելոնիին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Կիջի կառավարական պալատում կիրակի տեղի է ունեցել խորհրդանշական զանգակի փոխանցման ավանդական արարողությունը, որով կառավարության ղեկավարը սկսում է նախարարների խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պաշտոնաթող Մարիո Դրագին «էստաֆետը» փոխանցել է նոր վարչապետին՝ սեպտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին: Արարողությունը հեռարձակվել է RaiNews հեռուստաալիքի եթերում ։

Կիրակի օրը տեղի է ունենում նաև նախարարների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որում ընդգրկված են 24 նախարարներ, նրանցից 6-ը կին է։ Տեղացի դիտորդները նշում են, որ երկրում առաջին կին վարչապետի կառավարության համար դա քիչ է։

Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, Մելոնիի առաջին միջազգային հանդիպումը որպես վարչապետ կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը կիրակի ժամանում է Հռոմ ։

Նոր վարչապետի և կառավարության պաշտոնն ստանձնելու ընթացակարգի վերջնական ավարտի համար մնացել է երկու պալատներում էլ վստահության հարցի քվեարկությունը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: Քվեարկությանը նախորդում է նոր վարչապետի ծրագրային ճառը։