Ազգային ժողովի շենքում կրկին թարմացնում են գորգերը։ Factor.am-ն արձանագրել է, որ նիստերի դահլիճի հարևանությամբ ոչ միայն հին ուղեգորգերն են նորերով փոխարինվել, այլև դրանց թիվն է ավելացել (լուսանկարում)։ Նոր գորգերի և ուղեգորգերի համար խորհրդարանի աշխատակազմը վճարել է 35 մլն 950 հազար դրամ։ Մատակարարն «Արմկարպետ» ՍՊԸ-ն է։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գնումների պետական համակարգից։ Պայմանագրում ապրանքի …

