Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում
Քաղաքականություն
24.10.2022 | 13:36Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում»,- նշեցին գրասենյակից։
Նշենք, որ սա այս հանձնաժողովների երրորդ նիստը կլինի։