Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 530 մլն դոլարի ուկրանական հացահատիկ է գողացել։ Նման եզրահանգման է եկել Associated Press գործակալությունը հետաքննության արդյունքում, որի շրջանակում լրագրողներն ուսումնասիրել են արբանյակային լուսանկարներ, փաստաթղթեր, տվյալներ, նաև սոցցանցերի հաղորդագրությունները, փոխանցում է Meduza-ն։ Նշվում է, որ լրագրողները կարողացել են հացահատիկով լի ավելի քան 50 բեռների տեղափոխման հետևել Ուկրաինայի օկուպացված շրջաններից դեպի …

