Շոյգուի հեռախոսազանգերը ՆԱՏՕ-ին վախեցնելու ու պառակտելու փորձեր են․ ISW

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ամենօրյա վերլուծական զեկույցի մեծ մասը նվիրված է օտարերկրյա գործընկերների հետ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հեռախոսազանգերին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Շոյգուն հայտարարել էր, թե Ուկրաինան,իբր, պատրաստվում է օգտագործել «կեղտոտ ռումբ»  և հետո դրանում մեղադրել Ռուսաստանին։ Ուկրաինան հերքում է, որ ունի նման ռումբ։   ISW-ն կարծում է, որ սա կոչված է դադաղեցնելու կամ դադարեցնելու Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնությունը և ՆԱՏՕ-ի ներսում պառակտում սերմանելու։

«Քիչ հավանական է, որ Ռուսաստանն ինքն է պատրաստում նման գործողություն «ուրիշի դրոշի տակ»։ Ռուսաստանը, նույնիսկ պատերազմի ներկայիս սուր փուլի մեկնարկից առաջ, անհիմն մեղադրում էր Ուկրաինային զանգվածային ոչնչացման զենքի տիրապետելու ու օգտագործելու ձգտման մեջ։ Ռուսական քարոզչությունն էլ մշտապես առաջ էր քաշում այդ կեղծ թեզը»,-ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ Շոյգուի հայտարարությունները ևս չեն վկայում «ոչ մարտավարական միջուկային զենքի» կիրառման նախապատրաստման մասին։ Դրա կիրառման որոշումը անձամբ ընդունելու է Պուտինը և հետևաբար դա կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն ISW-ն կարծում է, որ այդ զենքերը Պուտինին թույլ չեն տա հասնել իր ռազմական նպատակներին՝ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, զիջումների չեն գնա:

ISW-ի փորձագետները գալիս են եզրակացության, որ Շոյգուն միայն փորձում է վախեցնել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին, որ նրանք դադարեցնեն կամ դանդաղեցնեն Կիևի  ռազմական օգնությունը։

 

Էմմա Չոբանյան