ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները Շոյգուի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարություն են տարածել

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել են Ուկրաինային անսասան աջակցությունը շարունակելու իրենց մտադրության մասին և անընդունելի համարել Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սրման ցանկացած պատրվակ։

ԱՄՆ Պետքարտուղարությունը է հրապարակել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների համատեղ հայտարարությունը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի զարգացման հետ, որն արտացոլում է ռուսական ռազմական ագրեսիան, գրում է VOA-ն։

«Մենք՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարներս, վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ռուսական շարունակական ագրեսիայի պայմաններում։ Մենք վճռական ենք մնում՝ շարունակելու աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի:

Այսօր մեր երկրների պաշտպանության նախարարները նրա խնդրանքով զրուցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Մեր երկրները պարզ հասկացրել են, որ մենք բոլորս մերժում ենք Ռուսաստանի բացահայտ կեղծ պնդումներն այն մասին, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ» սեփական հողում։ Աշխարհը այս հայտարարությունը ճանաչում է որպես էսկալացիայի պատրվակ։ Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կողմից էսկալացիայի ցանկացած պատրվակ», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի երեկոյան:

Արտգործնախարարները նաև հաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին անվտանգության ոլորտում և շարունակել երկրին տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի դաժան ագրեսիվ պատերազմի պայմաններում։

Կիրակի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում հայտնել էր Ուկրաինայում իրավիճակի վատթարացման մասին և մտավախություն հայտնել, որ Ուկրաինան կարող է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ»։