Շոյգուն զանգահարել է Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներին «կեղտոտ ռումբի» մասին պատմելու համար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը հերթով զանգահարել է Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին, որպեսզի նրանց պատմի «կեղտոտ ռումբի» մասին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այն մասին, որ Ուկրաինան, իբր, նախատեսում է իր տարածքում ինչ-որ «կեղտոտ ռումբ» պայթեցնել, այսինքն ՝ սովորական զինամթերք, որի պայթյունի ժամանակ մթնոլորտ են մտնում ռադիոակտիվ նյութեր կամ փոքր հզորության միջուկային լիցք, կիրակի առավոտյան գրել է Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միևնույն ժամանակ, գործակալությունը վկայակոչել է տարբեր երկրներում, այդ թվում ՝ Ուկրաինայում, վստահելի աղբյուրներ՝ առանց որևէ այլ հաստատում տրամադրելու:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրել է, որ խոսքը սադրանքի մասին է ՝ Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ մեղադրելու նպատակով։

Այս շաբաթ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները բաց աղբյուրների հիման վրա մի քանի անգամ նշել են, որ Մոսկվան, հավանաբար, տեղեկատվական ֆոն է պատրաստում ուրիշի դրոշի ներքո սադրանքի համար:

Մասնավորապես, ISW-ն ենթադրում էր, որ ռուս զինվորականները կարող են պայթեցնել Կախովի ՀԷԿ-ի ամբարտակը, որպեսզի արդարացնեն իրենց նահանջը Դնեպրի աջ ափից և դանդաղեցնեն Ուկրաինայի հարձակումը:

Նրանց կարծիքով՝ Կրեմլը կարող է փորձել օգտագործել այդ սադրանքը ռուսական զորքերի երրորդ նվաստացուցիչ նահանջի մասին լուրերից ուշադրությունը շեղելու համար։