Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է․ Անի Հովսեփյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերն են

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Եվրոպայի նորընծա չեմպիոն Անի Հովսեփյանը Ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ խոսել է չեմպիոնական զգացողություններից, անցած ճանապարհից և նպատակներից:

«Նախապատրաստական շատ լավ փուլ էի անցել, անցկացրել էիք երեք ուսումնամարզական հավաք։ Այս տարվա աշխարհի առաջնությունից հետո շատ դասեր եմ քաղել` ձեռքիցս բաց թողնելով այդ մեդալը ու աշխարհի առաջնությունում հավատս էլ ավելի մեծացավ, որ կարող էի էլ ավելին անել քան արեցի, իսկ այստեղ արդեն վերադարձրեցի այն ամենը, ինչը կորցրել էի նախորդ մրցաշարում։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին` ընկեր Մեհրաբյանին ու ընկեր Հակոբին` նախապատրաստական փուլը շատ լավ անցկացնելու ու ամենակարևորը մեզ հավատալու համար, նաև շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիային:

Իհարկե իռլանդացի բռնցքամարտիկը ուղղակի նվեր չէր ու բավականին բարդ մրցակից էր, բայց կավելացնեմ այն, որ ռինգում իմ ցանկությունը ավելի մեծ էր հաղթելու ու պայքարելու, որովհետև ես շատ շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին:

Եվրոպայի առաջնությունը արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա ու հիմնականում իմ պլանները ու նպատակները կապված են Փարիզ 2024-ի հետ ու ես հուսով եմ, որ կլինեմ Օլիմպիական հավաքականում ու ինչու ոչ, նաև գլխավոր հավակնորդներից մեկը Օլիմպիական խաղերում»,- ասել է Անի Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։