Ուկրաինան «կեղտոտ ռումբ» չունի և չի պատրաստվում ձեռք բերել. Դմիտրի Կուլեբա

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան էջում գրել է, որ իր երկիրը «կեղտոտ ռումբ» չունի, և որ Ռուսաստանը, հնարավոր է, ինքն է պատրաստվում պայթեցնել այն։

«Ռուսական սուտն այն մասին, որ Ուկրաինան, իբր, նախատեսում է «կեղտոտ ռումբ» կիրառել, նույնքան անհեթեթ է, որքան վտանգավոր: Նախ ՝ Ուկրաինան միջուկային զենքի չտարածման պայմանագրի կողմնակից է. մենք «կեղտոտ ռումբ» չունենք և չենք պատրաստվում այն գնել։ Երկրորդ` ռուսները հաճախ մեղադրում են ուրիշներին այն բանի համար, ինչ իրենք են նախատեսում անել»,- գրել է ուկրաինացի նախարարը։

Այսպես Կուլեբան արձագանքել է լրատվական գործակալությունների հաղորդագրություններին այն մասին, որ հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զանգահարել է իր գործընկերներին, առնվազն չորս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին։

Այն մասին, որ Ուկրաինան, իբր, նախատեսում է իր տարածքում ինչ-որ «կեղտոտ ռումբ» պայթեցնել, այսինքն ՝ սովորական զինամթերք, որի պայթյունի ժամանակ մթնոլորտ են մտնում ռադիոակտիվ նյութեր կամ փոքր հզորության միջուկային լիցք, կիրակի առավոտյան գրել է Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, գործակալությունը վկայակոչել է տարբեր երկրներում, այդ թվում ՝ Ուկրաինայում, վստահելի աղբյուրներ՝ առանց որևէ այլ հաստատում տրամադրելու: