Նման հապշտապ որոշումը նույնքան վտանգավոր է, որքան սահմանին տիրող իրավիճակը. Դիլբարյանը` բուհերի միավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

«ԿԳՄՍՆ-ից ասում են` Բրյուսովում միայն երկու ռեկտոր է կրճատվելու. դա ճիշտ չէ´, համատեղում չի կատարվելու, շատ կրճատումներ են լինելու: Նման հապշտապ, ոչ համակարգային փոփոխությունը նույնքան վտանգավոր է, որքան սահմանին տիրող իրավիճակը: Բրյուսովում, օրինակ, կան նեղ ոլորտային ամբիոններ. դրանք ի՞նչ կարգավիճակում են հայտնվելու, կամ` ինչպե՞ս է կատարվելու ներդաշնակումը Ֆիզկուլտինստիտուտի հետ. չէ՞ որ այնտեղ պատրաստում են պրոֆեսիոնալ մարզիկների, ինչպե՞ս են բոլորին մեկ կաթսայի մեջ խառնելու»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ԵՊՀ դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը` անդրադառնալով Բրյուսովի պետական համալսարանի, Ֆիզկուլտինստիտուտի և Մանկավարժական համալսարանի` ԿԳՄՍ նախարարությունում շրջանառվող նախագծին:

Նա անդրադառնում է Մանկավարժական համալսարանի այն հայտարարությանը, թե վերջինս պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին.

«Ինձ համար տխրեցնող էր Մանկավարժականի խիստ ճեպընթաց համաձայնությունը: Զարմացած եմ, որ բուհը շտապել է ողջունել ծրագիրը` չունենալով դրա հիմնավորումները»:

Նրա խոսքով` Կրթության և գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունների միավորումը կարծես դարձավ վատ նախադեպ բուհերի միավորման համար, արդյունքում տուժում է այդ կառույցների արդյունավետ կառավարումը:

Նարինե Դիլբարյանը խոսում է նաև կառավարությանն ուղղված այն մեղադրանքներից, թե բուհերի շենքերի հետ կապված հեռահար բիզնես-ծրագրեր կան. «Ակնհայտ է, որ երբ բուհերը տեղափոխվեն ակադեմիական քաղաք, բուհերի շատ շենքեր կարող են գրավիչ լինել այդպիսի նպատակների համար, բայց կրթության ոլորտում շենքը միայն կացարան չէ, այն նաև միջավայր է, պատմություն է: Հայրենիքը, սարը, փողոցը, տունը դարձել են լոկ բիզնես առարկա: Զարմացած եմ, որ կարող են լինել մարդիկ, որոնք աչք ունեն այդ շենքերի վրա նման քաղքենիական կիրառման նպատակով»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան