Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունն ինձ պարգեւատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին …

