Քննարկվել են եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող եկամուտներն ու ծախսերը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. տեղեկացում են ՀՀ ԱԺ-ից։

«2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ: 2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ:

«Թվերը նկատելի ձեւով ցույց են տալիս, որ այդ աջակցության ծավալները գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում մեր նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերում»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետեւանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: Առաջնային է նաեւ Եվրոպական միության եւ ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը:

2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում եւ ԵՄ երկրներում եւ այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձեւաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաջորդիվ հայտնել է, որ Հայաստանի արտաքին առեւտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաեւ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը: Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 24,5 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով:

Նախարարը նաեւ հայտնել է, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արեւելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը: «Մեզ համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,-մասնավորապես, ասել է Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով հարցի ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։