Խերսոնում Ռուսաստանի դրոշն անհետացել է տեղի վարչակազմի շենքից

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի կողմից գրավված Խերսոնի շրջանային վարչակազմի շենքից նոյեմբերի 3-ի առավոտյան անհետացել է Ռուսաստանի դրոշը։ Այս մասին հայտնել է Խերսոնի շրջանային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ, «Ժողովրդի ծառա» կուսակցության խերսոնյան բաժնի մասնաճյուղի ղեկավար Յուրի Սոբոլևսկին, գրում է Meduza-ն։

Նա Telegram-ի իր ալիքում հրապարակել է վարչական շենքի լուսանկարը, որի վրա բացակայում է Ռուսաստանի դրոշը։ Սոբոլևսկին նշել է, որ նկարն արվել է նոյեմբերի 3-ին։

Ռուսական իշխանություններին մոտ լրատվականները ևս նշում են, որ դրոշն անհետացել է։ WarGonzo նախագիծը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնության դրոշները չեն իջեցվել Խերսոնի այլ վարչական շենքերի վրայից, «բայց հիմնականի վրա այն չկա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խերսոնի շրջանում նաև բնակչության տարհանում էր սկսվել։

Էմմա Չոբանյան