Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ միջնորդության քննության եռամսյա ժամկետն ավարտվել է

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց առանց քննության թողնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Դատավոր Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը ԲԴԽ-ն ստացել է 2022 թվականի հուլիսի 29-ին, այսինքն՝ ավելի, քան երեք ամիս առաջ։

Այսօրվա նիստի ընթացքում Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը, հղում կատարելով այս դրույթին, միջնորդեց կարճել Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կամ մերժել Արդարադատության նախարարի միջնորդությունը։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով»։

Հղում կատարելով այս հիմքին՝ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են։

ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։

Նշենք որ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով ավելի, քան 10 տարի առաջ կայացված որոշման համար։

Վարդան Ջհանգիրյանը 2009 թվականի մարտի 31-ին Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով, սակայն 2021 թ մայիսի 18-ին ՄԻԵԴ-ը վճիռ էր կայացրել՝ արձանագրելով Վարդան Ջհանգիրյանի իրավունքների խախտումը, ինչից հետո Մարտիորսյանի վերաբերյալ վարույթ էր հարուցվել։

Արաքս Մամուլյան