Թվերի անճշտություն է եղել․ Ավինյանը պարզաբանում է ՔՊ-ում տեղի ունեցած սկանդալը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում և վերահաշվարկի դիմում են ներկայացրել։ Կան տեղեկություններ, որ ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարող են դուրս մնալ վարչության կազմից, նրանց փոխարեն քվեներով առաջ են անցել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։

««Քաղաքացիական պայմանագրի» մի քանի անդամի պահանջով տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են եղել, այդ հարցը կքննարկվի այսօր ՔՊ վարչության նիստում։ Քվեարկության արդյունքները՝ թվերը իրար բավականին մոտ են եղել, քվեաթերթիկների անճշտություններ կային, որոնք կազմակերպչական և տեխնիկական պատճառով են եղել»,- ասաց Ավինյանը։

Հարցին՝ դիտավորություն չի՞ եղել արդյոք, Ավինյանն արձագանքեց․ «Ես նման գնահատական չեմ կարող տալ։ Սխալմունքի հավանականությունը մեծ է։ Դիտավորությունը լինում է ճշգրիտ, իսկ երբ որ թվերի մեջ անճշտություն կա, ավելի հավանական է, որ տեխնիկական խոտանի խնդիր է եղել»։

Դիտարկմանը, որ Արփինե Դավոյանն է մեղադրվում ընտրական այդ խժդժությունների հետևում, Ավինյանը պատասխանեց․ «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում այդ մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։