ԱԺ նախագահի հրավերով այսօր Հայաստան կայցելի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փելոսին Հայաստան է այցելելու Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ՝ G-7-ի երկրների խոսնակների գագաթնաժողովին Բեռլինում կանգ առնելուց հետո: Նախատեսվում է, որ նա Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

