Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
Քաղաքականություն
13.11.2022 | 12:29Ուկրաինայի բոլոր շրջաններում կիրակի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնել է բնակչությանն ահազանգելու լիազորված պաշտոնական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կիրակի գիշերը Կիևում և երկրի որոշ շրջաններում ահազանգն արդեն հայտարարվել էր, սակայն հետո այն չեղարկվել էր։
Շաբաթ օրը տարբեր ժամերին ավիահարվածի ազդանշանը հնչել է գրեթե ամբողջ Ուկրաինայում։